Новые поступления

Աղայան Ղազարոս Անահիտ աղայան ղազարոս անահիտ
Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի եւ արքայազն Վաչագանի մասին: Համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ եւ պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաեւ սիրել։ «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր եւ թե իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում… եւ ապա՝ «աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության» գրում է իր դուստր Անահիտին հղած նամակներից մեկում։ Հետեւապես՝ աշխատանքը կյանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկա եւ չի կարող լինել ոչ մի դաստիարակություն։
0 RUR
Դանիել Վարուժան Հեթանոսական երգեր աղայան ղազարոս անահիտ
«Հեթանոս երգեր» բանաստեղծությունների ժողովածուն լույս է ընծայվել 1912 թ. Կ.Պոլսում։ Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից եւ Հարճը պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորներն (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս եւ այլն)։ «Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արեւելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ եւ այլն)։
0 RUR